Նորություններ

Հայտնի է մրցաշարի հաղթողը

Սպորտ 2015-12-30

“Qatar Masters Open 2015” սուպերմրցաշարն եզրափակվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով։ Նորվեգացի շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։
Նույն արդյունքն է ցույց տվել նաև չինացի Յանգյի Յուն: Վերջինս գրավել է երկրորդ տեղը՝ 0:2 հաշվով պարտվելով Կարլսենին թայ-բրեյքում։
 
Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը մեկ միավոր է հետ մնացել առաջատարներից և բաժանել է 8-17-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշով Հակոբյանը դարձել է 13-րդը։
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: