Նորություններ

Ամանորը տարբեր երկրներում (մաս 1)

Ուշագրավ 2015-12-29

Ամենաուրախ տոներից մեկը՝ Ամանորը, նշում են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները: Այս տոնը նշելու սովորույթը սկիզբ է առել Միջագետքում դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակից: Ամանորով նշանավորվում է տարեսկիզբը:
Ի դեպ, հունվարի 1-ը՝ որպես տարեսկիզբ, սահմանել է Հուլիոս Կեսարը մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ բոլոր սկզիբների աստծուն։ Հունվար ամիսն էլ իր անվանումն ստացել է հենց Յանուս աստծու անունից:
 
Ամանորը տարբեր երկրներում տարբեր կերպ են նշում: Յուրաքանչյուր ազգ ունի իր անկրկնելի և խորհրդանշական ավանդույթները, որոնք առավել հարստացնում և գեղեցկացնում են այս պայծառ տոնը:
 
Հայաստան 
 
Ամանորը հայերը նշել են օգոստոսի ամսին, և կոչվում էր Նավասարդ: Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող աստվածն էր ու համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Այս աստծո տոնն ու պաշտպամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին:
 
Ավստրիա
 
Ավստրիայում Ամանորն անվանում են նաև սբ. Սիլվեստրի տոն: Գալիք տարին հաջող է համարվում այն ավստրիացու համար, ով Ամանորի գիշերը կլսի սբ. Ստեփանի հրապարակից եկող «Խաղաղության զանգերի» հնչյունները: 
 
Հոլանդիա
 
Հոլանդիայում ամանորյա սեղանի զարդը չամիչով քաղցրաբլիթն է: Երեխաները հավատում են, որ այդ քաղցրավենքն իրենց բերում է սպիտակ քուռակը: Քնելուց առաջ նրանք իրենց կոշիկի մեջ դնում են գազար և չոր խոտ, որպեսզի առավոտյան փոխարենն ստանան չամիչով քաղցրաբլիթը:
 
Շվեդիա
 
Ամանորին Շվեդիայում ընդունված է միմյանց մոմեր նվիրելը։ Նվերի ընտրությունը պատահական չէ. լույսն ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Այստեղ Ամանորի տոնակատարությունն սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, և վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ պապու կերպարանքով։
 
Արգենտինա
 
Արգենտինացիների համար Ամանորն ընտանեկան տոն է և առանձնահատուկ իրադարձություններով աչքի չի ընկնում, սակայն կա մի ավանդույթ, որին յուրաքանչյուր տարի հետևում են այս երկրի բնակիչները: Այսպես, աշխատանքային վերջինի օրը տարբեր կազմակերպությունների աշխատակիցները պատուհաններից դուրս են նետում հին գիչները, մատիտները, անպետք փաստաթղթերը և այլն:
 
Բիրմա
 
Եթե Ամանորը որոշել եք անցկացնել Բիրմայում, ապա պետք  է պատրաստ լինեք ջրվելու: Միմյանց ջրելով՝ այս երկրի բնակիչները փոխադարձաբար շնորհավորում և երջանկություն են մաղթում:

 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: