Նորություններ

Նոր հետազոտություն երաժշտության մասին

Ուշագրավ 2015-12-26

Մի խումբ գիտնականներ, կատարելով համապատասխան հետազոտություններ, եկել են այն երակացության, որ երաժշտական թերապիան կարող է օգնել թոքերի քրոնիկ հիվանդություններով մարդկանց՝ վերականգնման գործընթացն առավել արդյունավետ դարձնելով:
68 կամավոր հետազոտության 6 շաբաթվա ընթացքում երաժշտության կանոնավոր պարապմունքների են այցելել: Այդ դասերին նրանք լսել են կենդանի երաժշտություն, փորձել են երաժշտական գործիքներ նվագել ու երգել, նաև զարգացրել են դրա համար անհրաժեշտ շնչառական տեխնիկա: Արդյունքները գոհացուցիչ են եղել:
 
Բացառված չէ, որ ապագայում երաժշտական թերապիան կդառնա թոքերի հիվանդություններով մարդկանց վրա ներգործելու ավանդական մեթոդ: Այս պահին այն ակտիվ օգտագործվում է հիմնականում ընդհանուր ֆիզիկական թուլությունը հաղթահարելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: