Նորություններ

Շախմատային անցուդարձ

Սպորտ 2015-12-25

Դոհայում ընթացող “Qatar Masters Open 2015” շախմատային բաց մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը պարտվել է ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյին:
Հայ գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 47-րդ քայլում: Ուեսլի Սոն վաստակել է 3.5 միավոր և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա), Անիշ Գիրիի (Հոլանդիա), Մաքսիմ Մատլակովի (Ռուսաստան) և Չաո Լիի (Չինաստան) հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
 
Վլադիմիր Հակոբյանը 4 տուրում տարել է երկու հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ ոքի, կրել մեկ պարտություն և բաժանում է 25-52-րդ տեղերը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: