Նորություններ

Հրահանգ ուսուցչական հերթապահության մասին

Կրթական 2015-12-24

Բոլոր այն դպրոցները, որոնք գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստացել են հերթապահության վերաբերյալ համապատասխան հրահանգ:

Ըստ Երևանի քաղաքապետարանի տված հրահանգի՝ հունվարի 3-ից 11-ը ժամը 11:00-ից մինչև 15:00-ն սահմանվել է մանկավարժների հերթապահություն: Ըստ որում՝ հերթապահող ուսուցիչների անուններն անհրաժեշտ է ուղարկել քաղաքապետարան:

Նկատենք՝ այս հարցը նախապես քննարկվել է գործակարգավարական հանդիպումների ժամանակ և խնդիր է դրված եղել սահմանել հսկողություն տոնական օրերին մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում:  
 
Հսկողությունը պայմանավորված է զգուշավորությամբ, որն առնչվում է ջեռուցման, ջրամատակարարման գազամատակարարման հնարավոր խնդրիներին:  
 
Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: