Նորություններ

Հայ պատանի երաժիշտները՝ մրցանակակիրներ

Ուշագրավ 2015-12-16

Պյոտր Չայկովսկու անվան 9-րդ պատանեկան միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող ջութակահար Դիանա Ադամյանը և Անդրանիկ Աղաջանյանը հանդես են եկել հաջողությամբ՝ արժանանալով համապատասխանաբար երկրորդ և հատուկ մրցանակների:

Հուլիս ամսին որպես մենակատարներ հանդես գալով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ, Պատանի երաժիշտները հաղթել են մրցույթի նախընտրական փուլում և արժանացել միջազգային մրցույթի կազմկոմիտեի հրավերին:   

Մրցույթն անց է կացվել երեք փուլով, դաշնամուր, ջութակ, թավջութակ անվանակարգերում: Մրցույթին մասնակցել է մինչև 17 տարեկան 130 պատանի երաժիշտ-կատարող Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Իտալիայից, Ավստրալիայից և այլն:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: