Նորություններ

Հայ գրոսմայստերը 3-րդ հորիզոնականում է

Սպորտ 2015-12-14

“Grand Chess Tour”-ի շրջանակում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գրավել է երրորդ հորիզոնականը: “Grand Chess Tour”-ի ընդհանուր հաշվարկում հաղթել է ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենը, իսկ հոլանդացի Անիշ Գիրին գրավել է երկրորդ տեղը:

“Grand Chess Tour”-ի երրորդ փուլում, որը Լոնդոնում կայացած London Chess Classic մրցաշարն էր, հայ գրոսմայստերը զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:

“Grand Chess Tour”-ի նախորդ 2 տուրերն էին “Norway Chess”-ը և “Sinquefield Cup”-ը: Նորվեգիայում Արոնյանը գրավել էր 9-րդ տեղը, իսկ “Sinquefield Cup”-ում նվաճել էր հաղթողի տիտղոսը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: