Նորություններ

Կրթական համագործակցությունն ընդլայնվում է

Կրթական 2015-12-11

Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում կայացել է հայագիտական առաջին կենտրոնի բացումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը, Հայագիտական կենտրոնի տնօրենը, երկու համալսարանների ղեկավարները:
ՀՀ դեսպանը կարևորել է իր տեսակի մեջ առաջին կենտրոնի բացումը, որը յուրահատուկ հարթակ է դառնալու հայ-չինական երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցերի քննարկման, ինչպես նաև հետագա փոխգործակցության խորացման ուղիների ուսումնասիրության համար։ 
 
Դեսպանը համոզմունք է հայտնել, որ կենտրոնը կնպաստի ոչ միայն երկու համալսարանների միջև գիտական և մշակութային համագործակցության ընդլայնմանը, այլև երկու երկրների կրթական համակարգերի միջև նոր կապերի հաստատմանը՝ դառնալով հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության ևս մեկ վառ օրինակ։ 
 
Բացման հանդիսավոր արարողությունից հետո մասնակիցները համալսարանի ուսանողների հետ միասին այցելել են նորաբաց կենտրոն՝ տարաբնույթ գրքեր, ձեռնարկներ, տպագիր և էլեկտրոնային ուսումնական նյութերի նվիրաբերմամբ առաջին քայլը կատարելով կենտրոնում հայագիտական հարուստ գրադարանի ձևավորման գործում։
 
Աղբյուրը՝ Mfa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: