Նորություններ

Մեր հավաքականն ունի նոր մարզիչ

Սպորտ 2015-12-11

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցը և որոշվել է այդ պաշտոնում նշանակել Վարուժան Սուքիասյանին:
Վարուժան Սուքիասյանը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումները, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել է Գործադիր կոմիտեի անդամների հարցերին:
 
Հիշեցնենք՝ 2000-2001թթ. Վարուժան Սուքիասյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ-ոքի և պարտվել 7 խաղում:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: