Նորություններ

Արոնյան-Կարլսեն՝ ոչ ոքի

Սպորտ 2015-12-09

“London Chess Classic” մրցաշարի 5-րդ տուրում կայացած Լևոն Արոնյան-Մագնուս Կարլսեն խաղն ավարտվել է ոչ ոքի: Պարտիան ավարտվել է 40-րդ քայլում: ՖԻԴԵ-ի առաջին համարը հանդես էր գալիս սևերով:
“London Chess Classic”-ի նախորդ տուրերում Լևոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի, իտալացի Ֆաբիանո Կարուանայի, անգլիացի Մայքլ Ադամսի, հոլանդացի Անիշ Գիրիի հետ:
 
Դեկտեմբերի 9-ը մրցաշարի միակ հանգստյան օրն է: Դեկտեմբերի 10-ին կայանալիք 6-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: