Նորություններ

Բաց դաս՝ «Արցախն իմ տունն է» խորագրով

Կրթական 2013-04-30

Ապրիլի 2-ին Գյումրու թիվ 42 ավագ դպրոցում տեղի ունեցավ բաց դաս-սեմինար՝ նվիրված Արցախին: Սեմինարին մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Ազ. Կարապետյանի ղեկավարությամբ:

Միջոցառմանը ներկայացվեցին արցախյան հերոսները, Արցախի կոլորիտը, երգեցին հայրենասիրական երգեր՝ «Նախշուն բաջի», «Հուռա՛, հուռա՛», «Գետաշեն»,  «Հայն ու Հայաստանը», «Հայ, հայ»:

Սեմինարին օգտագործվեց նաև էլեկտրոնային ցուցադրություն, որն ապահովեց  դասի արդյունավետությունը: Դասը նպաստեց աշակերտների հայրենասիրական ոգու բարձրացմանը:
 
Դաս-սեմինարին ներկա էին աշակերտներն ու ուսուցչական հանրույթը, ովքեր բավականին տվավորված էին և իրենց մեջբերումներով մասնակցեցին, հայտնեցին իրենց գոհունակությունն ու կարծիքը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: