Նորություններ

Երեխաները կարող են հիշել մոռացված լեզուն

Ուշագրավ 2015-12-04

Գիտնականների կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել՝ լեզվական միջավայրը, որոմ իր կյանքի առաջին երկու տարին է անցկացնում երեխան, անջնջելի ազդեցություն է ունենում նրա նյարդային համակարգի վրա:

Այդ վաղ լեզվական փորձառությունը գլխուղեղի տարբեր հատվածների ակտիվացման որոշակի մակարդակ է ձևավորում ձայնային տեղեկատվության մշակման ժամանակ: 

Հետագայում, եթե անգամ երեխան մեծանա այլ լեզվական միջավայրում, որը նրա համար կդառնա մայրենի, իսկ առաջին լեզուն կմոռացվի, նրա ուղեղը, միևնույն է, կարձագանքի և առաջին երկու տարում լսած լեզուն կընկալի որպես մայրենի:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: