Նորություններ

ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Կրթական 2015-12-04

Նախագծային գործունեություն (ընդհանրացման դաս երկրաչափությունից) 2015 թ. դեկտեմբերի 4-ին Երևանի Ա.Դ.Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ` Հ. Ավագյանի ղեկավարությամբ 8 «ա» դասարանի մի խումբ աշակերտներ անցկացրեցին ընդհանրացման դաս երկրաչափություն առարկայից, որը տեղի ունեցավ համակարգչային սենյակում : Դասի նպատակն էր աշակերտների կողմից պատրաստված նախագծի ( շնորհանդեսի ) ներկայացումը` պաշտպանությունը: Դասի ընթացքում ներկայացվեց երկու նախագիծ՝ «Կենտրոնային համաչափություն» և «Առանցքային համաչափություն» թեմաներով: Այս դասի մոդելը աշակերտների մոտ զարգացնում է համագործակցելու ունակությունը, ստեղծագործական ջիղը, միմյանց հետ հաղորդակցվելու հմտությունները , նաև` բարձրացնում համակարգչային գրագիտությունը: Իսկ §ուսուցիչ - աշակերտ¦ համագործակցությունը հանգեցնում է դասի բարձր արդյունավետությանը:

ք. Երևանի թիվ 69 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: