Նորություններ

Կախարդական Աշուն

Կրթական 2015-12-01

Հնչում է անվերջ աշնան թախիծով Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում. Հարազատ է ինձ այդ երգը հեծող — Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։ Աշնան տխրահեծ անձրևի նըման, Անձրևի նըման լալիս են անվերջ Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝ Պատի հետևում և իմ հոգու մեջ… Վ. Տերյան Աշունը լռում է: Նույնիսկ քաղաքի բազմերանգ աղմուկի միջից: Աշնան արևը հիշեցնում է ջերմության մեղմության մասին: Գարնան արևի կիրքն իմաստնացած շոյում է ուսերդ, դեմքդ…Դեղինն ու կարմիրը տեր են դառնում աչքերիդ ու սրտիդ: Պատմում են գույնի մասին: Պատմում են մոր տաք ձեռքերի ու հոր իմաստուն լռության, եղբոր հետ համատեղ աշխարհի բացահայտման խորհրդի ու քրոջ անհատակ կապույտ աչքերի մասին: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:

Հադրութ, գ. Առաքելի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: