Նորություններ

Հայ գրոսմայստերը՝ լոնդոնյան մրցաշարի մասնակից

Սպորտ 2015-11-30

Դեկտեմբերի 4-13-ը Լոնդոնում անցկացվելիք “London Chess Classic” մրցաշարին կմասնակցի նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը կունենա 9 մրցակից՝ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Թոփալով (Բուլղարիա), Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Անիշ Գիրի (Հոլանդիա), Մայքլ Ադամս (Անգլիա) և Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա):
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Լևոն Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությանը և դարձել փոխչեմպիոն:
 
Նա նաև արծաթե մեդալի էր արժանացել առաջին խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում՝ 9 հնարավորից հավաքելով 6 միավոր:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: