Նորություններ

Արոնյան-Վիտյուգով՝ ոչ-ոքի

Սպորտ 2013-04-30

Ապրիլի 29-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց Ալյոխնի հուշամրցաշարի 7-րդ տուրը: Հայաստանի շախմատի ազգային հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով խաղում էր ռուս Նիկտա Վիտյուգովի հետ:

Արոնյանը 41-րդ քայլին ոչ-ոքի է ավարտել հանդիպումը ռուսաստանցու հետ։

Մյուս պարտիաներից ավարտվել է Մայքլ Ադամս (Անգլիա) – Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) հանդիպումը։ Այստեղ մրցակիցները նույնպես որոշել են կիսել միավորը։

Աղբյուր՝ sportarmenia.com

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: