Նորություններ

Հետազոտություն երաժշտության կազդուրիչ ազդեցության մասին

Ուշագրավ 2015-11-25

Ցյուրիխի համալսարանի մասնագետները կատարել են հետաքրքիր հետազոտություն, որի արդյունքները նույնքան խոսուն են: Ըստ այդ հետազոտության՝ երաժշտությունը վիրահատությունից առաջ, հետո և ընթացքում նպաստում է հիվանդի ինքնազգացողության բարելավմանը, նվազեցնում է ցավերը:
Երաժշտության ազդեցությունը գնահատելու համար ուսումնասիրությունն իրականացնող բժիշկները վերլուծել են 47 հետազոտության տվյալները:
 
Պարզվել է, որ երաժշտությունը ցավային զգացողությունները նվազեցրել է 31 տոկոսով, անձկության զգացումը` 34 տոկոսով, զարկերակային ճնշումը` 40 տոկոսով, իսկ սրտի ռիթմի հաճախությունը` 27 տոկոսով:
 
Ավելին՝ երաժշտությունը նաև 29 տոկոսով նվազեցրել է ցավազրկողների անհրաժեշտությունը: Ընդ որում՝ երաժշտության դրական ազդեցությունն ավելի քան ակնհայտ է եղել, եթե հիվանդն ինքն է ընտրել, թե ինչ լսի:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: