Նորություններ

Մարեյն Արթուր Աբրահամից կրած պարտության մասին

Սպորտ 2015-11-25

Մարտին Մարեյը, անդրադառնալով WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամից կրած պարտությունը, նշել է՝ «Ակնհայտ է, որ դատարկություն եմ զգում: Ես լրջորեն մտածում էի, որ դա լինելու է իմ օրը:
Նույնիսկ, երբ հնչեց մենամարտի ավարտն ազդարարող ձայնը, ես մտածեցի, որ գոտին իմն է, թեև մարտը Գերմանիայում էր: Կարծում էի, որ իմ արածը բավական է հաղթանակի համար:
 
Գիտեմ, որ բավականաչափ լավն եմ բռնցքամարտից հեռանալու համար, սակայն այն, ինչ հիմա եմ զգում, այլ տարբերակ չի թողնում ինձ: Սա տիտղոս նվաճելու չորրորդ անհաջող փորձն էր: Պարզապես չեմ կարող այսպես շարունակել: Չեմ կարող այդպես վարվել ընտանիքիս հետ»,-նշել է Մարեյը:
 
Հիշեցնենք, որ Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտում 35-ամյա Աբրահամը հաղթել էր միավորներով: Ամերիկացի մրցավարներից երկուսն առավելությունը տվել էին Աբրահամին, մեկը՝ Մարեյին (115:112, 112:115, 116:111): 
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: