Նորություններ

Հայ պատանին՝ «Շչելկունչիկ» միջազգային մրցույթի մասնակից

Ուշագրավ 2015-11-23

Ս.թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կմեկնարկի պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որին մասնակցելու է 9-14 տարեկան 48 պատանի երաժիշտ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Ավստրիայից, Նորվեգիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Չեխիայից, Ճապոնիայից, Վրաստանից, Լատվիայից:

Այս տարվա մրցույթին Հայաստանից կմասնակցի Երևանի Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի պատանի թավջութակահար, հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Իոանիսյանը (դասատու` Գայանե Ռաֆայելյան): Պատանի երաժիշտը կկատարի Գ. Կասսադոյի, Դ. Պոպպերի, Ա. Դվորժակի ստեղծագործությունները:

«Շչելկունչիկ» 16-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը կանցկացվի 3 անվանակարգում՝ դաշնամուր, փողային և հարվածային գործիքներ, լարային գործիքներ՝ ջութակ, թավջութակ, տավիղ: Պատանի երաժիշտ-կատարողների ելույթները կգնահատի անվանի երաժիշտներից կազմված հեղինակավոր ժյուրին:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: