Նորություններ

Հայաստանի հավաքականը՝ ԵԱ-2015-ի փոխչեմպիոն

Սպորտ 2015-11-23

Ռեյկյավիկում եզրափակված Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի հավաքականը, իսկ փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել են Հայաստանի հավաքականի շախմատիստները:
Թիմային մրցանակից բացի, հայ գրոսմայստերներն արժանացել են նաև անհատական մրցանակների: Այսպես, Հրանտ Մելքումյանը լավագույն արդյունքն է գրանցել չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների թվում:
 
Նա 9 պարտիաներում վաստակել է 6.5 միավոր և արժանացել ոսկե մեդալի: Հայաստանի թիմի առաջատար Լևոն Արոնյանը 9 հնարավորից հավաքել է 6 միավոր և արծաթե մեդալ նվաճել առաջին խաղատախտակի վրա՝ զիջելով միայն ռումինացի Վիկտոր Բոլոգանին:
 
Բրոնզե մեդալակիր է դարձել Գաբրիել Սարգսյանը: Նա երկրորդ խաղատախտակի վրա անցկացրած 8 պարտիաներում վաստակել է 5.5 միավոր: Կանանց Հայաստանի հավաքականը 10 միավորով զբաղեցնել էր 11-րդ տեղը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: