Նորություններ

Աշխարհի ցեղասպանություններ

Կրթական 2015-11-19

Կոտայքի մարզի Զառի Ժ.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցում պատմության խմբակի ուժերով տեղի ունեցավ միջոցառում <<Աշխարհի ցեղասպանություններ>> թեմայով, որում ներգրավվել էին 9-րդ, 10-րդ և 12-րդ դասարանի աշակերտները : Միջոցառման ընտացքում պատմական զուգահեռներ անցկացվեցին 20-րդ դարի առաջին երկու մեծ ցեղասպանությունների՝ Մեծ Եղեռնի և Հոլոքոստի միջև: Ներկայացվեց <<Նեմեսիս>> գործողությունը <<Գինի լից>> հայրենասիրական երգի բեմադրությամբ , ինչպես նաև Նյուրնբերգյան դատավարությունը: Շուրջ մեկ ժամ տևած միջոցառման ժամանակ հնչեցին հայրենասիրական երգեր, որոնց լրացնում էր բեմի կահավորումն ու էկրանին ցուցադրված սլայդ-ներկայացումները, որոնք պատրաստվել էին նաև աշակերտների ջանքերով: Դահլիճը համակ ուշադրությամբ հետևում էր միջոցառմանը: Հանդիսատեսը դահլիճից հեռացավ հուզված և հայրենասիրական ոգով լեցուն: Միջոցառումը կազմակերպել էր պատմության ուսուցիչ Աննա Մուրադյանը: Շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն՝ Կարինե Գրիգորյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: