Նորություններ

Կկայանա Աբրահամ-Մարեյ մենամարտը

Սպորտ 2015-11-19

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և տիտղոսի հավակնորդ բրիտանացի Մարտին Մարեյի մասնակցությամբ տեղի ունեցած ասուլիսում կայացել է նաև հայացքների մենամարտ:
«Աբրահամի նկատմամբ հաղթանակ տանելու դեպքում իմ կյանքում շատ բան կփոխվի, առջևում կլինեն մեծ մենամարտեր և մեծ գումարներ, իսկ պարտություն կրելու դեպքում, չգիտեմ, թե ինչ կլինի:
 
Ես հետևել եմ նրա նախորդ տարիների մենամարտերին և կարող եմ ասել, որ Աբրահամն այժմ դանդաղ է: Բայց սպասվում է մեծ մենամարտ»,-նկատել է Մարեյը: «Ես արդեն այն տարիքում եմ, երբ մոտիվացվելու համար անհրաժեշտ են լուրջ մրցակիցներ:
 
Հեշտ մրցակիցներն արդեն հետաքրքիր չեն: Այդ պատճառով էլ ընտրվել է Մարեյը»,-իր հերթին ասել է Աբրահամը: Արթուր Աբրահամ - Մարտին Մարեյ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am
Նկարը՝ Bz-berlin.de

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: