Նորություններ

«Ինտերակտիվ խաչբառ երկրաչափությունից»

Կրթական 2015-11-19

2015 թ. նոյեմբերի 18-ին Երևանի Ա.Դ.Սախարովի անվան թիվ 69 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի` Հ. Ավագյանը կազմակերպեց ինտերակտիվ դաս-խաղ 7 «գ» դասարանի աշակերտների համար: Դասի ժամանակ ներկայացվեց ինտերակտիվ շնորհանդես - խաչբառը, որը կազմված էր երկրաչափություն առարկայի սկզբնական տեղեկությունների հարցաշարից: Աշակերտները ներկայացան « Աստղ », « Դիմակ » , « 5-րդ Տարերք » և « Կայծակ » թիմերով: Դասի սկզբում թիմերը ողջունեցին իրար, այնուհետև նախապես ընտրված թիմի ավագները, ներկայացրին իրենց նշանաբաններն ու ստացան ուսուցչի կողմից « փոխանցման թերթիկները », որտեղ պիտի լրացնեին առաջադրված հարցերի պատասխանները: Ըստ խաղի կանոնի ամեն ճիշտ պատասխանի համար թիմը ստանում է` «1» միավոր: Հաղթեց « Կայծակ » թիմը: Արտասովոր դասը հագեցած էր նոր մեթոդներով ու հնարներով, որոնք հիացմունք և հետաքրքրություն առաջացրեցին երկրաչափություն առարկայի հանդեպ:

ք. Երևանի թիվ 69 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: