Նորություններ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպում է կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ

Կրթական 2013-04-29

Փարիզում` 2014թ. հունվարի 6-ից մինչև հունիսի 27-ը տեղի կունենան կրթության պլանավորման և կառավարման վերապատրաստման դասընթացներ, որը կազմակերպում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտը:

Դասընթացին կնախորդի առցանց ուսուցումը, որը կմեկնարկի 2013թ. հոկտեմբերի 21-ին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն խրախուսում է կանանց մասնակցությունը նշված ծրագրին: Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակիցները:

Ցանկացողներին անհրաժեշտ է մինչև ս.թ. մայիսի 31-ը դիմել առցանց` ներկայացնելով համապատասխան գործատուի կամ ղեկավարի աջակցական նամակը: 
 
Մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.iiep.unesco.org կայքից:

Աղբյուր՝ www.edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: