Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2015-11-18

Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպել է Իտալիայի թիմի հետ: Սկզբում հայ շախմատիստները զիջում էին 0,5:1,5 հաշվով, քանի որ հավաքականի 2-րդ համար Սերգեյ Մովսեսյանը հաղթած պարտիայում անսպասելի պարտվել է, իսկ 4-րդ համար Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, սակայն, կրկին հաստատել է իր բարձր կարգը՝ վստահ հաղթելով Դանիելե Վոկատուրոյին և վերականգնելով հավասարակշռությունը:
 
Վճռական է դարձել Հրանտ Մելքումյան-Դանիլ Դվիրնի պարտիան: Մեր շախմատիստը, չնայած դիրքային առավելություն է ստացել էնդշպիլում, սակայն չի կարողացել օգտվել դրանից և 79-րդ քայլին ստիպված խաղաղ դաշն է կնքել:
 
Այդպիսով, Հայաստանի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքին է խաղացել և հերթական միավորը կորցրել: Այժմ մեր թիմն ունի 6 միավոր և շարունակում է երեք բալով ետ մնալ մրցաշարի միանձնյա առաջատար Ռուսաստանից:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: