Նորություններ

Ուսանողների կարիերան՝ սկսած բուհից

Կրթական 2015-11-16

ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կայացել է «Հումանիտար գործունեության ոլորտում կարիերա» խորագրով հանդիպումը, որը նախաձեռնել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Համալսարանականների հյուրերն էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ռուսաստանյան գրասենյակի աշխատակից Տատյանա Ժելևեն և երևանյան գրասենյակի աշխատակից Իռեն Ալոյանը:

«Կարիերայի զարգացումն ու մասնագիտական աճը պետք է ապահովել հենց բուհում ուսանելու տարիներից, ուստի ուսանողների մասնակցությունը նմանաբնույթ միջոցառումներին, անկասկած, կարևոր է»,- նշել է Կարինե Նազարյանը:
 
«ԿԽՄԿ-ն ամենահին մարդասիրական կազմակերպությունն է, որի հիմնական նպատակն է աջակցել և պաշտպանել զինված ընդհարումներից ու ներքին հակամարտություններից տուժած անձանց»,-ասել է Տատյանա Ժելևեն:
 
Նա նաև հավելել է, որ կոմիտեն հնարավորություն է ընձեռում միջազգային կարիերա կառուցելու մարդասիրական ոլորտում՝ աջակցելով մասնագիտական աճին և նյութական վիճակի բարելավմանը:
 
Աղբյուրը՝ Ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: