Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2015-11-16

Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել նորվեգացիների նկատմամբ:
6-րդ վարկանիշային համարով հանդես եկող Լևոն Արոնյանը սևերով 44-րդ քայլում հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, ՖԻԴԵ-ի առաջին համար Մագնուս Կարլսենին:
 
Հրանտ Մելքումյանն սպիտակներով պարտության է մատնել Ֆրոդե Ուրկադելին, իսկ Գաբրիել Սարգսյանն սպիտակներով ոչ ոքի է խաղացել Յոն Լյուդվիգ Համերի հետ:
 
Վերջինը պարտիան ավարտել է Սերգեյ Մովսեսյանը: Նա երրորդ խաղատախտակի վրա սևերով պարտվել է Արյան Տարին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: