Նորություններ

Բաց դաս՝ անգլերենից

Կրթական 2013-04-29

Ապրիլի 18-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում անգլերենի ուսուցչուհի Լյուդմիլա Համբարձումյանը անց կացրեց բաց դաս 10-րդ դասարանում: Ուսուցչուհին դասարանը բաժանեց խմբերի և սկսեց աշխատել հետաքրքիր մեթոդներով:

Ուսուցչուհին նշեց, որ օտար լեզվի ուսուցման դժվարությունները հաղթահարելու համար հաճախ  դիմում է դասավանդման ժամանակակից` աշակերտակենտրոն մեթոդներին: Դասապրոցեսի ընթացքում մշտապես կատարում է տեքստային աշխատանքներ: Դասագրքից բացի օգտագործում է հետաքրքիր, լրացուցիչ տեքստեր: Աշխատում է ընտրել այնպիսի տեքստեր, որ հասանելի լինի բոլոր աշակերտներին: Այս դեպքում բոլորը կարողանում են հաղթահարել լեզվական դժվարությունները, սովորում են նոր բառապաշար, վարժվում են խմբային աշխատանքներին: Հետաքրքիրն այն է, որ լավ սովորող աշակերտները ձգտում են թույլերին ներգրավել խմբի աշխատանքների մեջ:

Աշակերտները կարդում են իմ կողմից առաջադրված լրացուցիչ տեքստը, դուրս են գրում նոր բառերը, կազմում են նախադասություններ` յուրացումը ապահովելու համար: «Ես համոզված եմ, որ դասապրոցեսը պետք է լինի ուսանելի, հետաքրքիր և դաստիարակող»,- ասել է ուսուցչուհին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: