Նորություններ

Եգիպտական բուրգերի նոր առեղծվածը

Ուշագրավ 2015-11-11

#ScanPyramids նախագծի շրջանակում, որը մեկնարկել է հոկտեմբեր ամսից, Քեոփսի, Քեփրենի և մի քանի այլ բուրգերի տեսածրումը (scan) հանգեցրել է առեղծվածային ջերմային անոմալիայի հայտնաբերման:
Ըստ այդմ՝ Հնությունների հարցերով զբաղվող նախարարությունը հայտարարել է, որ գիտնականների միջազգային թիմը մի քանի ջերմային անոմալիա է բացահայտել:
 
Մասնավորապես՝ Քեոփսի բուրգի արևելյան կողմում գրանցվել են իրար կից քարերի միմյանցից տարբեր ջերմաստիճաններ Ցելսիուսի 0.1-0.5-ի չափով: 
 
Հարևան մի քանի քարե բլոկների միջև ջերմաստիճանների տարբերությունը կարող է հասնել ընդհուպ 6 աստիճանի:
 
Գիտնականների նախնական հայտարարության համաձայն՝ ջերմային տատանումների պատճառը կարող է լինել վակուումը:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: