Նորություններ

Շախմատային լրահոս

Սպորտ 2015-11-09

Ընթացիկ տարվա Հայաստանի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանն անհաջող է հանդես եկել Բարսելոնայում եզրափակված շախմատի միջազգային մրցաշարում:

Գրոսմայստերն առաջին չորս պարտիան ավարտել է ոչ ոքի, իսկ վերջին 5-րդ տուրում պարտություն է կրել:

Կարեն Հ. Գրիգորյանը վաստակել է ընդամենը 2 միավոր և կատալոնցի շախմատիստ Մարկ Նարսիսոյի հետ կիսել 5-6-րդ տեղերը:
 
Մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը, որը վաստակել է 3 միավոր և միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցել պարագվայցի Անխել Բախմանից:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: