Նորություններ

«Բորուսիա»-«Գաբալա»` 4:0

Սպորտ 2015-11-06

Դորտմունդի «Բորուսիան» ադրբեջանական «Գաբալայի» դեմ պատասխան խաղում առավելության է հասել 4:0 հաշվով: 28-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Մարկո Ռոյսը:
Գոլային հարվածին նպաստել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը:
 
Առաջին խաղակեսի վերջին րոպեին աչքի է ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Գոլային փոխանցումը դարձյալ կատարել է հայ ֆուտբոլիստը:
 
Ընդմիջումից հետո հյուրերի էստոնացի հարձակվող Սերգեյ Զենյովը դարձել է ինքնագոլի հեղինակ:
 
70-րդ րոպեին հաշիվը 4:0 է դարձրել Հենրիխ Մխիթարյանը, որը գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասը:
 
ՀԻշեցնենք՝ թիմերի առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 3:1 հաշվով, Մխիթարյանը չէր մեկնել Ադրբեջան:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: