Նորություններ

Կկայանա «Բորուսիա» - «Գաբալա» խաղը

Սպորտ 2015-11-05

Եվրոպայի լիգայի չորրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում կընդունի «Գաբալային»: Բաքվում կայացած առաջին խաղում «Բորուսիան» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էր 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չէր մեկնել Բաքու, իսկ Դորտմունդում կայանալիք պատասխան մրցավեճում ընդգրկվել է հիմնական կազմ:
 
Նոյեմբերի 5-ին կայանալիք «Բորուսիա» - «Գաբալա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։00-ին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: