Նորություններ

Հայ պատանիների շախմատային հաջողությունները

Սպորտ 2015-11-03

Հունաստանում շարունակվող շախմատի պատանեկան առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել հայ շախմատիստուհի 14-ամյա Արփինե Գրիգորյանը: Նա 5,5 միավորով իր տարիքային խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը:
Տղաներից համեմատաբար կայուն են հանդես գալիս 16-ամյա Հայկ Մ.Մարտիրոսյանը և 14-ամյա Արամ Հակոբյանը: Նրանք նույնպես 5,5-ական միավոր ունեն և շարունակում են հետապնդել առաջատարներին:
 
12-ամյա Մամիկոն Ղարիբյանը և 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որոնք մինչ այդ առաջատարների շարքում էին, վերջին շրջանում միավորներ են կորցրել և բավական զիջել դիրքերը:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: