Նորություններ

Թե ինչպիսին կլինի մարդկությունը 1000 տարի անց

Ուշագրավ 2015-10-31

Կանադացի գիտնականները նշել են, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը 1000 տարի անց, և ինչ տեսք կունենան մարդիկ: Պարզվում է, որ մարդկանց աչքերը կարող են դառնալ կարմիր, իսկ մաշկը, ամենայն հավանականությամբ, ավելի մուգ կլինի:
Այդ բոլոր փոփոխությունները տեղի կունենան կլիմայի փոփոխության, արհեստական ինտելեկտի և գենետիկ մուտացիաների պատճառով:
 
Մարդիկ կլինեն ավելի բարձրահասակ և նիհար, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի հարմարվել շոգ եղանակին:
 
Փորձագետները ենթադրում են նաև, որ ոչ հեռու ապագայում նանոռոբոները կինտեգրվեն մեր մարմիններում: 
 
Մարդը չի սահմանափակվի իր մարմնով. նա կլինի կենսաբանական մարմնի և մեքենայի համադրություն:
 
Աղբյուրը՝ Med.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: