Նորություններ

Դաս-կոնֆերանս Գյումրու թիվ 32 դպրոցում

Կրթական 2015-10-29

20-րդ դարի ցեղասպանությունները մեկ բառով ասված «Եղեռն». ահա այս թեմայով էր դաս-կոնֆերանսը, որը տեղի ունեցավ Գյումրու թիվ 32 հիմնական դպրոցում՝ IX «բ» դասարանում, պատմության ուսուցչուհի ԱլլաՄարգարյանի ղեկավարությամբ:

Դասարանը կահավորված էր թեմային համահունչ պաստառներով, նկարներով, քարտեզներով: Աշակերտները զեկույցներով ներկայացրեցին 20-րդ դարի  ցեղասպանություն տեսած  ազգերին (ասորիներ, Պոնտոսի հույներ, հրեաներ, ռուանդացիներ, հայեր):

 
Զեկույցներին ուղեկցվում էին համապատասխան տեսահոլովակներով, սահիկներով: Վերջաբանը տրվեց այն եզրակացությամբ, որ պետք է ընդունել բոլոր պատմական իրողությունները ժամանակին, քանի որ ոճրագործությունների անպատժելիությունը ծնում է նոր ողբերգություններ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: