Նորություններ

«Բորուսիան» հաղթանակել է 7:1 հաշվով

Սպորտ 2015-10-29

Դորտմունդի «Բորուսիան» «Պադերբորնի» դեմ խաղում հաղթանակել է 7:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 խաղ բաց թողնելուց հետո խաղացել է «Բորուսիայի» մեկնարկային կազմում և դարձել գոլի հեղինակ:
Խաղի հաշիվը 21-րդ րոպեին բացել է խորվաթ հարձակվող Սրջան Լակիչը, սակայն դորտմունդցիներն առաջին խաղակեսում ոչ միայն հավասարեցրել են հաշիվը, այլև ընդմիջման գնացել 2 գոլի առավելությումբ:
 
Ընդմիջումից հետո «Բորուսիայի» ֆուտբոլիստները խփել են ևս 4 գոլ՝ տանելով վստահ հաղթանակ: Խաղի վերջակետը 89-րդ րոպեին դրել է Հենրիխ Մխիթարյանը, ով գոլ խփելուց 2 րոպե առաջ գոլային փոխանցում էր կատարել լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: