Նորություններ

Աննա Սաղաթելյանը՝ մրցույթի հաղթող

Կրթական 2013-04-26

Գավառի ավագ դպրոցի իրավագիտական հոսքի 12-րդ դասարանի աշակերտուհի Աննա Սաղաթելյանը մասնակցեց ՀՀ ԿԳՆ կողմից հայտարարված «Արցախ` ի՛մ սեր, ի՛մ հպարտություն» հանրապետական մրցույթին, որը նվիրված էր Արցախյան շարժման 25-ամյակին:

300 աշխատանքներից ընտրված 10 լավագույնների մեջ էր նաև Աննա Սաղաթելյանի շարադրությունը: Հանդիսավոր արարողության ժամանակ ընթերցվեցին Աննա Սաղաթելյանի շարադրության լավագույն հատվածները:

ԿԳ նախարարի որոշմամբ հաղթած շարադրությունների հեղինակները կմեկնեն Արցախ եռօրյա այցով: Շնորհավորում ենք Աննային և նրա ուսուցչուհի Անահիտ Մելքումյանին այս տպավորիչ հաղթանակի առթիվ:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: