Նորություններ

Արոնյանի թիմը՝ Եվրոպայի ակումբային չեմպիոն

Սպորտ 2015-10-26

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ռուսական «Սիբիրի» կազմում դարձել է շախմատի Եվրոպայի ակումբային չեմպիոն: Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում ռուսական թիմը հավաքել է 13 միավոր և 2 միավոր առաջ է անցել երկրորդ տեղը գրաված ադրբեջանական «Սոցարից»:
Հայկական շախմատի առաջատարը «Սիբիրում» խաղում էր երկրորդ խաղատախտակի վրա:
 
«Սիբիրի» կազմում ընդգրկված են եղել նաև գրոսմայստերներ Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լի Չաոն, Վանգ Յեն, Անտոն Կորոբովը, Դմիտրի Կոկարևը և Դմիտրի Բոչարովը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: