Նորություններ

Արթիկի թիվ 1 դպրոցի աշակերտները՝ էպոսասացության մրցույթի մասնակից

Կրթական 2015-10-23

Սեպտեմբերի 16-ին ք. Երևանում՝ Հ. Շահամբերյանի անվան ժողովրդական արվեստների կենտրոնում, անցկացվեց «Սասնա ծռեր» էպոսին նվիրված ասմունքի մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթին մասնակցում էին Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի աշակերտուհի Սաթենիկ Հոլիկյանը և 7-րդ «բ» դասարանի աշակերտուհի Ալյոնա Խաչատրյանը (ուսուցչուհի Ա. Բաղդասարյան):
 
Մրցույթին ընդգրկված էին բոլոր մարզերը: Սաթենիկն ասմունքեց էպոսի 2-րդ մասից «Սասունցի Դավիթը Մսրում» հատվածը, Ալյոնան՝ 4-րդ մասից «Մհերի ամուսնությունը» հատվածը:
 
Սաթենիկն էպոսասացության «Ձենով Օհան» անվանակարգում զբաղեցրեց 1-ն տեղը, իսկ Ալյոնան ստացավ խրախուսական մրցանակ և նվերներ:
 
Հոկտեմբերի 10-ին Ուջան գյուղում անցկացվեց «Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոն, որին մասնակցում էր Սաթենիկը: Նա հանդես եկավ ասմունքով: Փառատոնը շատ տպավորիչ էր: Մասնակիցները տպավորված վերադարձան տուն:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: