Նորություններ

Բորուսիա-Գաբալա՝ 3:1

Սպորտ 2015-10-23

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» իր թիմակիցներին ադրբեջանական «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակի համար:
Ինչպես հայտնի է, գերմանական ակումբը Հենրիխ Մխիթարյանին չէր տարել Բաքու՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Չնայած նրա բացակայությանը` «Բորուսիան» վստահ հաղթանակ է տարել ադրբեջանական թիմի նկատմամբ՝ 3:1: 
 
Դորտմունդցիների կազմում երեք գոլերն էլ հեղինակել է գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Դաշտի տերերը պատասխան միակ գոլը խփել են մրցավարի ավելացրած ժամանակի վերջին րոպեին:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: