Նորություններ

Հայ գրոսմայստերը՝ մրցաշարի հաղթող

Սպորտ 2015-10-19

Մադրիդում եզրափակված շախմատային բաց մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և ճանաչվել մրցաշարի միանձնյա հաղթող:
Իսպանիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացնում էր նաև երևանցի մեկ այլ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:
 
Նա վաստակել է 7 միավոր և, բաժանելով 2-4 տեղերը, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել չորրորդ տեղը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: