Նորություններ

Գրիշչուկը նվաճել է չեմպիոնի տիտղոսը

Սպորտ 2015-10-15

Ալեքսանդր Գրիշչուկը նվաճել է հաղթողի տիտղոսը Բեռլինում անցկացված շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնությունում: Ռուսաստանցի գրոսմայստերը 21 տուրում վաստակել է 15.5 միավոր:

Կեսական միավոր են հետ մնացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը 13.5 միավորով բաժանել է 9-16-րդ, գրավել է 11-րդ տեղը:

Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 12.5 միավոր, բաժանել է 27-38-րդ տեղերը, գրավել է 27-րդը: Սերգեյ Մովսեսյանը 12 միավորով բաժանել է 39-50-րդ տեղերը, գրավել է 46-րդը: Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 10.5 միավոր, բաժանել է 90-101-րդ տեղերը, գրավել է 93-րդը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: