Նորություններ

Մագնուս Կարլսենը՝ առաջնության հաղթող

Սպորտ 2015-10-14

Բեռլինում եզրափակված արագ շախմատի աշխարհի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Նորվեգացի գրոսմայստերը 15 տուրերում հավաքել է 11.5 միավոր և երկրորդ տարին անընդմեջ հռչակվել է արագ շախմատի աշխարհի չեմպիոն:
 
Երկրորդ տեղը 10.5 միավորով գրավել է ռուս Յան Նեպոմնյաշչին, իսկ Թեյմուր Ռաջաբովը նույն ցուցանիշով դարձել է բրոնզե մեդալակիր:
 
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել է Վլադիմիր Հակոբյանը, ով 9 միավորով գրավել է 35-րդ տեղը:
 
Լևոն Արոնյանը հավաքել է 8.5 միավոր (43-րդ տեղ), իսկ Տիգրան Պետրոսյանը՝ 8 (56-րդ տեղ):
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: