Նորություններ

Ընթացքի մեջ է ԱրմԹեքը

Ուշագրավ 2015-10-13

Այս օրերին Երևանում անց է կացվում Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ ամենամյա համաժողով-ֆորումը, որի շրջանակում տեղի ունեցած «Կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում» նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարն իր ներածական խոսքում նշել է.«Վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտում իրականացված կրթական և նորարական ծրագրերը ինչ-որ մի փուլում ավարտվել են: Այսօր ակնհայտ է, որ մասնավոր հատվածի, հատկապես՝ ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը նոր հորիզոնների և ծրագրերի բացման խնդիր ունի: 

 
Իհարկե, կարող ենք բազմաթիվ հաջողված նախագծեր նշել, որոնք դարձել են Հայաստանի կրթական միջավայրի մասը` ANEL լաբորատորիաներ, Հայ-հնդկական կենտրոնի գործարկում, Վիրտուալ քոլեջ, Սինոփսիսի գործունեությունը բուհական համակարգում և այլ հաջողության պատմություններ, սակայն ակնհայտ է, որ ներկայումս առկա է նոր նախաձեռնությունների խնդիր: 
 
Պետության ակնկալիքը մասնավոր հատվածից, հատկապես՝ ճարտարագիտության և ՏՀՏ ոլորտից, խիստ գործնական է. այն միայն ֆինանսական ներդրումներով չէ պայմանավորված, այլ աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների ձևավորման համատեքստում ուսումնական ծրագրերի վերանայմամբ և գիտելիքների պահանջարկով»,-նշել է նախարարը:
 
Նշենք, որ համաժողովը նպատակ ունի էլ ավելի ընդլայնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների խթանումը և ներգրավել նոր մասնակիցների ու գլոբալ տեխնոլոգիական հանրության ճանաչված ներկայացուցիչների:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: