Նորություններ

Հայաստանը՝ գրքի միջազգային ցուցահանդեսի մասնակից երկիր

Ուշագրավ 2015-10-12

Ս.թ. հոկտեմբերի 14-18-ը Հայաստանն իր առանձին տաղավարով մասնակցելու է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառին: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես՝ Գերմանիայում հրատարակված գրքեր:

Տաղավարի առանձին հատվածում կներկայացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն: Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես:

Ցուցահանդեսին հայաստանյան պատվիարակության կազմում կմասնակցեն մի շարք հրատարակիչներ և գրական կազմակերպություններ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: