Նորություններ

Հայաստան-Ֆրանսիա՝ 0:4

Սպորտ 2015-10-09

Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանսիայի դեմ անցկացրած ընկերական խաղում պարտվել է 0:4 հաշվով: Հայաստանի թիմը 5-րդ անգամ հանդիպեց ֆրանսիացիներին՝ կրելով 5-րդ պարտությունը:
Կայացած խաղում Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել առանց թիմի առանցքային խաղացողներ Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի և Ռոբերտ Արզումանյանի, սակայն առաջին խաղակեսում հյուրերն արժանի դիմադրություն ցույց տվեցին Դիդյե Դեշամի թիմին:
 
Ֆրանսիացիները շատ ակտիվ չսկսեցին հանդիպումը, իսկ հայկական թիմն աչքի էր ընկնում վստահ պաշտպանությամբ ու անկաշկանդ խաղով: Դաշտի տերերն ավելի ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը, և 54-րդ րոպեին կրկնապատկեցին հաշիվը:
 
Վերջնամասում Դիդյե Դեշամի թիմն ունեցավ նաև 5-րդ գոլը խփելու հնարավորություններ, բայց դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, խաղն ավարտվեց 4:0:
 
Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Երևանում, որտեղ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին տուրում կընդունի ալբանացիներին:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: