Նորություններ

Չեմպիոն համադասարանցի

Կրթական 2015-10-06

Գյումրիի թիվ 37 դպրոցի դասարաններից մեկում աշակերտները շնորհավորեցին իրենց համադասարանցուն՝ Աիդա Մանուկյանին, ով Եվրոպայի մինչև 15 տարեկան պատանիների շարքում հաղթող է ճանաչվել:
Հավաքվել էին բոլորը՝ տնօրեն, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ: Ամենքն էլ իրենց ջերմ ու սրտաբուխ ցանկությունները մաղթեցին պատանի չեմպիոնին:
 
Դասարանն ունի մեկ ցանկություն, որ բոլոր դասարաններում էլ լինեն նման չեմպիոններ, չէ՞ որ ամեն մի հաղթանակ մեր ազգի հպարտությունն ու հարստությունն է:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: