Նորություններ

Հորդանանյան մշակույթի օրեր Հայաստանում

Ուշագրավ 2015-10-06

Հոկտեմբերի 9-16-ը Հայաստանում անց են կացվելու Հորդանանի մշակույթի օրեր: Մշակութային օրերի շրջանակում Երևանում կանցկացվի դիզայներ Մարիամ Մուրադի հեղինակային` հորդանանյան ազգայի տարազների նորաձևության ցուցադրությունը:

Ելույթ կունենա «Ռամտա» երիտասարդական խումբը, կցուցադրվեն ֆիլմեր, այդ թվում` Վենետիկի և այլ հանձնաժողովների կողմից հաղթող ճանաչված «Theeb», «Իսմայիլ» ֆիլմերի ցուցադրությունը:

 
«Հորդանանի մշակույթի օրեր» ծրագրի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հորդանանի մշակույթի նախարար Լանա Մամկեղը:
 
Հյուրերը կայցելեն Հայաստանի ազգային պատկերասրահ, կշրջեն Երևանում, կլինեն Հայաստանի մարզերում` Վայոց ձոր, Շիրակի մարզ` Գյումրի:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: