Նորություններ

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան փառատոնը

Ուշագրավ 2015-10-05

Ս.թ. հոկտեմբերի 3-ից մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը, որը ներառում է սիմֆոնիկ և կամերային 20 երեկո: Սիմֆոնիկ համերգները կկայանան յուրաքանչյուր շաբաթ, կամերային համերգները` չորեքշաբթի օրերին:
Փառատոնի ընթացքում կհնչեն արևմտաեվրոպական և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Բեթհովենի և Խաչատրյանի Ջութակի կոնցերտները, Շոստակովիչի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, Դվորժակի Թավջութակի կոնցերտը և այլն:
 
Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կհնչեն Բարտոկի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, Սեն-Սանսի «Մուսան և պոետը» ջութակի, թավջութակի և նվագախմբի համար, Պուչչինիի սիմֆոնիկ պրելյուդը, Բարբերի Ջութակի կոնցերտը, ժամանակակից կոմպոզիտորներից` Պենդերեցկու 3-րդ սիմֆոնիայի ադաջոն:
 
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ փառատոնի փակման հանդիսավոր համերգին կներկայացնի նորարարական մի ծրագիր՝ առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: