Նորություններ

Յուրա Մովսիսյան. Ես դեռ շատ գոլեր կխփեմ

Սպորտ 2015-09-26

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Արտագնա մոդել» հաղորդման շրջանակում անդրադարձել է սեփական խաղին, իր խաղի վերաբերյալ արվող մեկնաբանություններին:
«Ամերիկյան, դանիական, ռուսական խաղաոճերն օգնել են ինձ դառնալ այն, ինչ հիմա եմ: ԱՄՆ-ում ես ստացա արագություն, Դանիայում՝ համբերություն, դժվար պայմաններում խաղալու որակներ, իսկ Ռուսաստանում կատարելագործեցի ռմբարկուական որակներս:
 
«Սպարտակի» երկրպագուները լավագույնն են Ռուսաստանում: Նրանք նաև ամենապահանջկոտն են: Մարդիկ ապրում են թիմի նվաճումներով և հոգսերով: Անցած մրցաշրջանում խաղադաշտում աշխատում էի, այս տարի վայելում եմ խաղը, մթնոլորտը:
 
Շատերը քննադատում են ինձ, ասում են, թե ավարտել եմ ֆուտբոլը, բայց ես ուշադրություն չեմ դարձնում: Ինձ չսիրողները չեն փոխվի, իսկ աջակցողները կմնան ինձ հետ: Ես խաղում եմ նրանց համար և ցանկանում եմ նրանց երջանկություն պարգևել: Ես դեռ շատ գոլեր կխփեմ»,- ասել է Մովսիսյանը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: